Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Դաժան մարտեր են ընթանում Հալեպում

Դաժան մարտեր են ընթանում Հալեպում
21.06.2013 | 11:24

Տանկերի շարասյունը երեկ մտել է Հալեպ՝ Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ կառավարական ուժերի հարձակմանն աջակցելու համար։ Բանակային ստորաբաժանումները զգալիորեն առաջ են շարժվել Բուստան-Ալ-Կասր և Սահուր թաղամասերում, որտեղ կենտրոնացված են զինված ծայրահեղականների խմբավորումները՝ ներառյալ «Ջեբհաթ Ալ-Նուսրան»: Կրակի տակ է հայտնվել նաև Հալեպի հյուսիսում գտնվող Լիրամուն թաղամասը: Դաժան մարտեր են ընթացել քաղաքի տարբեր թաղամասերում։ Ասադի զորքերը Հալեպի արևմտյան հատվածում գրավել են մարտական դիրքերը՝ ճնշելով գրոհայիններին և նրանց պատճառելով մեծ կորուստներ: Կան մեծաթիվ զոհեր։

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ